top of page
լոգոorange.png
Հայ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ԻՆՉՈՒ՞ 4090

4090ը Հայկական լեռնաշխարհի քառագագաթ Արագածի ամենաբարձր կետի՝ հյուսիսային գագաթի բարձրությունն է (4090մ)։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ 4090 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒ

2016թ․և 2020թ․ պատերազմական գործողություններին մասնակցած այն բոլոր անձինք, ովքեր այս պահին բնակվում են ՀՀ կամ Արցախում և ունեն սովորելու, նոր կրթություն, մասնագիտացում, արհեստ ձեռքբերելու, վերապրոֆիլավորվելու ցանկություն և համապատասխանում են Հիմնադրամի ծրագրային պահանջներին։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՇԱՀԱՌՈՒ

4090 Հիմնադրամի ծրագրերին մասնակցելուց առաջ խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել դիմորդի համար նախանշված չափանիշները և, դրանց բոլորին համապատասխանելու դեպքում, լրացնել դիմումի ձևը։ Ընտրությունն անցնելուց հետո, դիմորդի հետ կկապնվենք հետադարձ նամակով և վերջինս կհրավիրվի հարցազրույցի։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԱՋԱԿՑԵԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Մեզ համար շատ կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրի աջակցությունը, որը կարող է լինել տարբեր կերպ, մասնավորապես, Դուք կարող եք․

  • Դառնալ մենթոր

  • Դառնալ հովանավոր 

  • Դառնալ 4090-ի դեսպան և ազդարարել մեր գործուներության մասին

  • Կատարել նվիրատվություն կայքի միջոցով կամ փոխանցում բանկային հաշվեհամարներով 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՀԵՏԵՒԵԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

4090 Հիմնադրամի ծրագրերին և ընդհանուր գործունեությանը կարող եք հետևել Ֆեյսբուքյան և Լինքդինյան պաշտոնական էջերի միջոցով և բաժանորդագրվել մեր նորություններին, որ ժամանակ առ ժամանակ կուարկվեն Ձեր էլեկտրանային հասցեին։

bottom of page