
ԳԵՒՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ
Համահիմնադիր
Մանկական ուռուցքաբան, արյունաբան։ Գիտությունների մագիստրոս ուռուցքաբանությունից (Գերմանիա), Բժշկական գիտությունների դոկտոր (ուռուցքաբանություն)։ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար; ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր; ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական; Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական; Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս; Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար։
ԷՐԻԿ ԳՅՈՒԼԱԶՅԱՆ
Համահիմնադիր
Կայուն զարգացման հարցերով խորհրդական, ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակ։ 2017- ից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական։ ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար։ ՔՈԱՖ հիմնադրի ներկայացուցիչ, ավագ խորհրդական։


ԶԱՎԵՆ ՔՈԼՈՅԱՆ
Համահիմնադիր
«Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ տնօրեն, համահիմնադիր։ «Օրթո Բրեյս» ՍՊԸ համահիմնադիր։ «Կոշ» մանկական վերականգնողական կենտրոն, տնօրեն, հիմնադիր։ «Արմենակ և Աննա Թադէոսեանների» բժշկական կենտրոն, տնօրեն։ «Երևան Հոմ Քեյր» ՍՊԸ տնօրեն, հիմնադիր։ «Medical Consilium» բժիշկների ակումբ, համահիմնադիր։ «Doctors.am» ինտերնետային տեղեկատու, գլխավոր համակարգող, հիմնադիր։
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Համահիմնադիր
Eurobetratings ռեյտինգավորման միջազգային հարթակի համահիմնադիր և տնօրեն: Fairsportbet միջազգային վերլուծական կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Igaming IGB / ICE բուքմեյքերների խոշորագույն էքսպոյի միջազգային ժյուրիի անդամ:


ԼԻԴԱ ՄԵԼԻՔՅԱՆ
Համահիմնադիր
Մաշկաբանություն և վեներոլոգիա ամբիոնի կլինիկական օրդինատոր, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Երևանի պետական բժշկական համալսարանի զարգացման բաժնի ավագ մասնագետ։ «Հերացի» իննովացիոն լաբորատորիայի ղեկավար, համահիմնադիր։