top of page

Ս.թ. դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090
Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

 

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։

Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։

 

Համերգային ծրագիր

 

1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)

2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)

3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)

4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)

5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)

6. «Անուրջներ» - Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)

7. «Promenade» - (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)

8. «Արևոտ անձրև» - Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)

9. «Քառսուն կարաս» - Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)

10. «Շողեր ջան» - Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)

11. «Կեսկատակ» - (Ա. Հյուսնունց)

12․«Վաղարշապատի պար» - (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)

chess---FB-ivent (1).jpeg

Շախմատային սեանսին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված մասնակիցները, ովքեր լրացրել են այս հարցաթերթիկը, վճարել են 10 000դրամ Հիմնադրամի հաշվեհամարին՝ նշելով «շախմատ» բառը նպատակ դաշտում (1570073133390100, «Ամերիաբանկ» ՓԲԸ) և ունեն նաև համերգի համար տոմս։
Շախմատային սեանսի մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են և կմասնակցեն առաջին 40 գրանցվածները։

4090 Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակից այն քաջորդիներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն հաստատությունում սովորող շուրջ հարյուր ուսանող-շահառու։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների և սոցիալապես պատասխանատու ընկերությունների կողմից։
Ավելին՝ www.4090foundation.am 

 

ԱրարատԲանկը հիմնադրվել է 1991 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ կրելով սոցիալական պատասխանատվություն և ստեղծելով արժեք բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների համար: Բանկի գաղափարախոսության հիմքում կրթությունն է, առողջապահությունը, շրջակա միջավայրը և արվեստը, և մինչ օրս իրականացված բոլոր ԿՍՊ նախագծերը նպատակ ունեն նպաստելու հասարակության առաջընթացին և երկրի բարօրությանը: ԱրարատԲանկի այսօրվա ռազմավարական ծրագրերը միտված են խոստումնալից ապագայի կերտմանը։

Ավելին՝ www.araratbank.am

 

Համերգային ծրագիր` ժամը 20։00, Շախմատային սեանս` ժամը 18:00

Տոմսեր կարող եք ձեռք բերել հետևյալ հղումներով. 

Tomsarkgh.am

Khachaturyanhall.am

 

Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Կաիսա» շախմատային դպրոց, «Չեսիֆայ» ընկերություն

bottom of page