top of page
Mansuryan.jpg

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090Բարեգործական» հիմնադրամին։


Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը հետևյալ ցանկով․

Կինոֆիլմեր՝ 

«Մենք ենք, մեր սարերը»
«Աշնան արև» 
«Գործուղում առողջարան»
«Տերը»
«Մեր մանկության տանգոն»
«Մի կաթիլ մեղրը»
«Լիրիկական երթ»
«Ճերմակ անուրջներ»
«Արևիկ»

«Հին օրերի երգ»
«Յոթ սարից այն կողմ»
«Գիքոր»
«Կտոր մը երկինք» 


Թատերական ներկայացումներ՝ 

«Հացավան», 

«Անավարտ մենախոսություն», 

«Ջոն արքա»

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո, որի նպատակն
է տրամադրել կրթության հնարավորություն  2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն
քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր
հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական
ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ
քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։
Կարդալ ավելին

 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին
Միայն հաջողակ ու կայացած ընկերությունն ունի աշխարհն ավելի լավը դարձնելու սոցիալական
պատասխանատվություն։
ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը թիրախավորում է
կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ապագայի բարեկեցության հիմքն է։ Կարևորելով նաև ազգային
մտածողությունը՝ համոզված ենք, որ մենք՝ որպես ազգ, պետք է յուրովի նախանշենք մեր սեփական ուղին։
Մեզ հետաքրքրում են մեր վաղվա օրվան, հաղթանակներին, հաջողություններին միտված ազգանպաստ
ծրագրեր։ Ուստի, ԱրարատԲանկի՝ մինչ օրս իրականացված ծրագրերը միտված են մեր հասարակաությունը
ավելի կրթված ու բարկեցիկ, իսկ պետությունը ավելի հզոր դարձնելուն։
Ավելին՝ www.araratbank.am

bottom of page